Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am
Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ «6-րդ ռասսա»։ Բայց ամենատարածվածը «Ինդիգո» տերմինն է։ Ինդիգոն՝ դա կապույտի երանգ է։ Հենց այս գույնն է ճառագայթում նոր երեխաների աուրան։ Արտաքնապես նրանք չեն տարբերվում իրենց հասակակիցներից, միայն ժպտում են ավելի հազվադեպ։
Ինդիգո երեխաներն ունեն անհավանական ինտուիցիա, հաճախ կարողանում են կանխազգալ ավիա և բնական աղետները։ Նրանք հստակ գիտեն ով են իրենք և ինչի համար են եկել այս աշխարհ։
Եվ այսպես ներկայացնում ենք, թե ինչպես տարբերել երեխան Ինդիգո է, թե՝ ոչ.
1. Վաղ տարիքից երեխան գերադասում է ինտելեկտուալ զբաղմունքը կամ ստեղծագործելը, քան՝ խաղը։ Ունի հակումներ երաժշտտության, նկարչության հանդեպ, բանաստեղծություններ է գրում։ Դպրոցում երեխան ցուցադրում է անհավանական արդյունքներ՝ նրա գիտելիքներն առաջ են անցնում դպրոցական ծրագրից։ Նա վիճում է ուսուցիչների հետ և պնդում իրենը։

2. Երեխայի մոտ վաղ տարիքից հասակակիցների հետ շփումներում խնդիրներ են են առաջանում։ Նրանք իրենց շատ ավելի մեծահասակ և իմաստուն են զգում և այդ պատճառով հասակակիցների հետ նրանց համար հետաքրքիր չէ։ Նրանք հեշտ և հաճույքով են շփվում իրենցից շատ ավելի տարիքով մարդկանց հետ։ Այդպիսի երեխաներին բնութագրական է վաղաժամկետ մեծանալը՝ 10 տարեկանում զգում են իրենց այնպես, կարծես 30-40 տարեկան լինեն։

3. Երեխան հաճախ անքնությամբ է տառապում, նրան տանջում են գիշերային մղձավանջները։ Նա, որպես օրենք՝ ուշ է պառկում քնելու, դժվարությամբ է քնում կամ վախենում է քնել։

4. Երեխայի նյարդերը շատ նուրբ են, նա խոցելի է և չափից դուրս էմոցիոնալ։ Դեռահաս տարիքում նրա մոտ հնարավոր է դեպրեսիաների առաջացում, իսկ հաճախ էլ՝ ինքնասպանության մտքեր։

5. Զգալով, որ նա նման չէ բոլորին, երեխան փնտրում է իսկական, անկեղծ ընկերություն, սուր զգում է սիրո, հարազատների կողմից հասկացված լինելու կարիք և պահանջում է ուշադրություն իր հանդեպ։

6. Տանել չի կարողանում, երբ նրան ստիպում են անել մի բան ուղղակի նրա համար, որ «այդպես է պետք» կամ «բոլորն անում են»։ Դա նրա մոտ բարկություն և ընդվզելու ցանկություն է առաջացնում։

7. Եթե երեխան չի գտնվում իր նմանների շրջապատում, նա չշփվող տպավորություն է թողնում։ գտնվելով «ոչ իր ափսեյում», երեխան տառապում է և փորձում է թաքնվել ինքն իր մեջ։

8. Ավելի հարմարավետ և երջանիկ է իրեն զգում, երբ գտնվում է բնության գրկում, կամ շփվում է կենդանիների հետ։ Նա ֆիզիկապես հարազատություն է զգում շրջապատող աշխարհի հետ։ Շատ է սիրում բնությունը և շատ է կապվում տնային կենդանիների հետ։

9. Հաճախ երեխայի մոտ խնդիրներ են առաջանում՝ կապված ուսուցման և առաջխաղացման հետ։ Եթե առարկան անհետաքրքիր է իր համար և գտնում է դրա սովորելն անիմաստ, զուտ անգիր անելը նրա մոտ սրտխառնոց է առաջացնում։

10. Երեխան ծնվել է 1975 թ. հետո (հենց այս ժամանակ հայտնվեցին ոչ թե ոսկեգույն, այլ կապտամանուշակագույն աուրայով առաջին երեխաները)։ Վաղ տարիքից, Ինդիգո երեխաներն ունակ են տեսնել շրջապատի աուրան՝ այդպիսով նրանք կարողանում են նույնականացնել յուրահատուկ այնպիսի մարդկանց՝ ինչպիսիք իրենք են։

Եթե այս ամենից բացի երեխան օժտված է ակնառու ունակություններով, օրինակ, կարող է հիվանդ հարազատի հիվանդությունն ախտորոշել, դիպչելուց մեղմել ցավը, կարողանում է մտքեր կարդալ, ամենայն հավանականությամբ, ստացել եք Ձեր կասկածների պատասխանը։
25.08.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ